Դավիթ Տոնոյանը և Արմեն Գրիգորյանը կարևորել են զինված ուժերի ավիացիայի զարգացմանը միտված ծրագրերը

Դավիթ Տոնոյանը և Արմեն Գրիգորյանը կարևորել են զինված ուժերի ավիացիայի զարգացմանը միտված ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունիսի 19-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը: 

Քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, ինչպես նաև ՀՀ անվտանգության խորհրդի առաջիկա հերթական նիստի օրակարգին առնչվող թեմաներ:

Դավիթ Տոնոյանը և Արմեն Գրիգորյանը կարևորել են նաև զինված ուժերի ավիացիայի զարգացմանը միտված ծրագրերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում