Նիկոլ Փաշինյանը չի նշում «հակապետական քարոզչություն իրականացրած» լրատվամիջոցին՝ նրան չթիրախավորելու համար

Նիկոլ Փաշինյանը չի նշում «հակապետական քարոզչություն իրականացրած» լրատվամիջոցին՝ նրան չթիրախավորելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում նշել լրատվամիջոցին, որն, իր խոսքով, հակապետական քարոզչություն է իրականացրել, չթիրախավելու նկատառումով:

«Սինոփսիս Արմենիա» ընկերություն այցի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Լրատվամիջոցները պետք է ուշադիր լինեն ու պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց գործողություններին: Ես հասկանում եմ, որ նախկինում համապատասխան մարմինների կողմից ամեն ինչ ասվել է՝ ինչ ասել, ինչպես ասել: Ես ընդամենն ուզում եմ, որ այսօրվա իրավիճակը, երբ այսպիսի երևույթ չկա, ի չարս չօգտագործվի և հակապետական քարոզչություն չարվի: Ես չեմ ուզում կոնկրետ հասցեավորեմ, կստացվի, որ ինչ-որ մեկին ուզում ենք թիրախավորել»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ պարզապես ահազանգ, խնդրանք ու կոչ է հնչեցնում, որ այդպես չվարվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում