«Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանը կալանավորվեց երկու ամսով

«Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանը կալանավորվեց երկու ամսով

ԱՐՄԵՆՊՐԵՍ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում որոշում կայացվեց «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել երկամյսա կալանքը: 

Արթուր Ասատրյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում