Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Սոլակ համայնքի ղեկավար Բադալ Սարգսյանը հունիսի 18-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով:

Մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում