AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյան

 
 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը համոզված է, որ ՀՀ և ԱՀ իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ, ինչը կերաշխավորի նրանց արդյունավետ և կուռ աշխատանքը: Հարությունյանը հանդես է եկել հայտարարության, որում, մասնավորապես, ասված է.

«Օրեր առաջ Արցախ այցելեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը, և ի թիվս մի շարք օրակարգային միջոցառումների, տեղի ունեցավ նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ նրա հանդիպումը, որի ընթացքում ՀՀ վարչապետը կարևոր հայտարարություն արեց: Մասնավորապես, նա ընդգծեց, որ Արցախի գործընկերներին ու անձամբ նախագահ Բակո Սահակյանին անվերապահորեն աջակցում է իրական և բովանդակային փոփոխություններ իրականացնելու հարցում: Կարևոր էր նաև Արցախից համապատասխան ուղերձի արտահայտումը, որը դրսևորվեց ՀՀ վարչապետին ուղղված նախագահի նամակում.
«Կուզենայի ընդգծել, որ Արցախի իշխանությունները եւ անձամբ ես անվերապահորեն սատարում ենք Մայր Հայաստանում ժողովրդավարության ու օրինականության ամրապնդմանը, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնմանն ուղղված Ձեր սկզբունքային քաղաքականությանը»:

Այս ուղերձների փոխանակման և Արցախի հանդեպ Նիկոլ Փաշինյանի ընդգծված ուշադրության ցուցադրման պայմաններում պետք է արձանագրել հետևյալ կետերը՝

1. ՀՀ և ԱՀ իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ, ինչը կերաշխավորի նրանց արդյունավետ և կուռ աշխատանքը՝ հանուն մեր հայրենիքի անվտանգության և ժողովրդավարական ու սոցիալ-տնտեսական զարգացման կայուն ապահովման:

2. Նիկոլ Փաշինյանը ապացուցում է, որ ինքը ոչ միայն ՀՀ վարչապետն է, այլ նաև իրեն դրսևորում է որպես համազգային առաջնորդ, որը բարձր վստահություն ունի նաև Արցախում ու Սփյուռքում: Հետևաբար, ժողովրդի մոտ արթնացած հույսն ու հավատը զուր չեն, և ազգովի ակնկալում ենք տեսնել Մայր հայրենիքում թափ առած ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունն ու հաջողությունները:

3. Կարծում եմ՝ բոլորս պետք է հնարավորինս աջակցենք Հայաստանի և Արցախի Հանրապետություններում իրագործվող բարեփոխումների կայացմանը, քանի որ դրանցով է պայմանավորված մեր միասնական հայրենիքի ապահով ու արժանապատիվ ապագան: Այդ համատեքստում մեծ անելիք ունի Սփյուռքը՝ իր մարդկային ու ֆինանսական հարուստ ներուժով, առավել ևս, որ բարձր վստահության այս շրջանը բարենպաստ պայմաններ է ապահովում արդյունավետ ու անարգել գործունեության համար»:

Լրահոս
Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղի բոլոր ռեստորաններում նույն ճաշացանկը. ռուս բլոգերներին տպավորել է Արցախի խոհանոցը Ազգային ժողովում մի շարք օրենքների ընդունման համար չհավաքվեցին բավարար ձայներ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ԱԺ արտահերթ ընտրություններում հնարավոր ընտրական իրավախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձևավորվել Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Փարիզում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումները շարունակվում են Խիտ մառախուղի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է «Փաստ». ԿԳՆ-ում քաոս է «Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքի ներկայիս պատգամավորներից ովքե՞ր չեն ընդգրկվել ԲՀԿ ցուցակում «Հրապարակ». «ՔՊ»-ից նեղացած են հասարակական կազմակերպությունները «Հրապարակ». 6 մլն դրամով տուգանվել է Արթուր Բաղդասարյանի «Հայասի գրուպը» «Ժամանակ». ՀՀԿ-ի համար «տասովկա» արած Աշտարակի քաղաքապետը, լծվել է ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին «Հրապարակ». Ինչու է ազատվել աշխատանքից ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետը «Ժողովուրդ». Համամասնականով մասնակցելու հայտ ներկայացրածների թիվը, նախորդի համեմատ շատ է «Իրատես». ԼԳՏԲ-կան բռնկումները խիստ մոդելավորված պայքարի «գրագետ» դրսևորում են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 16 Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը չի բացառել ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է սաուդացի լրագրողի սպանության գործի հանգամանքներին ԱՄՆ-ը քննարկում է Գյուլենին արտաքսելու հնարավորությունը Եվրախորհրդարանում կողմ են Թուրքիա-ԵՄ բանակցությունների պաշտոնապես առկախմանը Կառավարության օժանդակությամբ Կոտայքի մարզում կկառուցվեն տեխնոլոգիապես առաջադեմ նոր այգիներ Պուտինը պատմել է, թե ինչ է ցանկանում քննարկել Թրամփի հետ Արգենտինայում Վճռաբեկ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և գլխավոր դատախազի բողոքները Աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը կթույլատրվի դրանք մեկ տարվա ընթացքում վերասարքավորելու պայմանով ԱԺ մի քանի պատգամավորներ առաջարկում են Հայ առաքելական եկեղեցու տարածքներում արգելել հավաքների անցկացումը «Գազպրոմ Արմենիա»-ն ՊԵԿ-ին մեղադրում է իրենց բարի համբավն արատավորելու մեջ Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց գյուղարտադրանքի իրացումն ԱԱՀ-ից ազատելու նախագծին Կառավարությունը դեմ է կուսակցությունների ֆինանսավորումը 7 անգամ ավելացնելու Գևորգ Գորգիսյանի առաջարկին Թուրքիայում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել Կառավարությունը հավանություն տվեց Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծմանը Կառավարության նիստերն անցկացվելու են դռնբաց. այսպիսով` լուծում է ստանում ժամանակին աղմուկ հարուցած հարցը Լինել դաշնակից, չի նշանակում լինել վասալ. Մակրոն-Թրամփ «փոխհրաձգությունը» թեժանում է Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է. Մասիս Մայիլյան Մահացել է գրականագետ Ալբերտ Իսոյանը Սամվել Ֆարմանյանն ընդունում է, որ վիճակախաղերն արգելելու մասին իր նախագիծը չունի քաղաքական աջակցություն Բակո Սահակյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ Մխիթարյանը Sky Sport-ի 100 լավագույն աստղերի շարքում է Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Հրապարակ». Ծանոթ-բարեկամի ինստիտուտը գործու՞մ է, թե՞ ոչ «Հրապարակ». «ՔՊ»-ի համար ամենածանր տարածքներից մեկն Արարատն է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan