Ստեփանավանում ոստիկանները բերման են ենթարկել 26-ամյա աղջկա և 25-ամյա երիտասարդի

Ստեփանավանում ոստիկանները բերման են ենթարկել 26-ամյա աղջկա և 25-ամյա երիտասարդի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: «Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների կողմից հունիսի 19-ին ժամը 11.00-ին, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 19 շենքի տներից մեկում հայտնաբերվել և բերման են ենթարկվել 1993 թ. ծնված Լևոն Գ.-ն և 1992 թ. ծնված Լուսինե Դ.-ն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նրանք հունիսի 16-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) պատժի կրումից խուսափելու համար:

Նույն օրը ժամը 13.30-ին, Լևոն Գ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ, իսկ Լուսինե Դ.-ն՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում