Մանվել Գրիգորյանին ինչի՞ համար պետք է այցելեմ. Սամվել Ալեքսանյան

Մանվել Գրիգորյանին ինչի՞ համար պետք է այցելեմ. Սամվել Ալեքսանյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վստահեցնում է, որ կողմ է քվեարկել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու մասին միջնորդություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը հերքեց խոսակցությունները, թե Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններին դեմ քվեարկած երեք պատգամավորներից մեկն ինքն է: «Ո՞վ է ասում, որ ես եմ եղել դեմ քվեարկողը։ Ես ասացի, որ կողմ եմ»,- ասաց Ալեքսանյանը:

Նա հավելեց, որ շատ վատ են արել նրանք, ովքեր դեմ են քվեարկել:

Հարցին՝ այցելե՞լ է Մանվել Գրիգորյանին, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Մանվել Գրիգորյանին ինչի՞ համար պետք այցելեմ: Էս 4 տարի շա՞տ եմ այցելել, որ հիմա այցելեմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում