Ադրբեջանցի հողագործների գործունեությունը, շնորհիվ «ազատարար» Հասանովի, վտանգված է. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանցի հողագործների գործունեությունը, շնորհիվ «ազատարար» Հասանովի, վտանգված է. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Times.am:  ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը՝ իբր «Ադրբեջանն իրականացրել է շատ հաջող գործողություն Նախիջևանում» և վերահսկողություն է հաստատել 11 հազար հեկտար տարածքի վրա:

«Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում սեփական տասնյակ հազարավոր կիլոմետր հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ։ Մեկ իրողության փաստում միայն՝ ադրբեջանցի հողագործների և հովիվների գործունեությունը, որը շուրջ 25 տարի անվտանգ էր, այլևս շնորհիվ «ազատարար» Հասանովի վտանգված է, շեշտում եմ, շնորհիվ ադրբեջանական բանակի ազատարար նախարարի»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում