ԵԿՄ-ի Ավան տարածքային բաժանմունքում ոստիկանների կողմից ապօրինի զենք- զինամթերք է հայտնաբերվել

ԵԿՄ-ի Ավան տարածքային բաժանմունքում ոստիկանների կողմից ապօրինի  զենք- զինամթերք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ ոստիկանությունում հաղորդում էր ստացվել 1964 թ. ծնված Պետրոս Ա.-ի կողմից ապօրինի զենք պահելու մասին: Ոստիկանության ծառայողները պարզել էին, որ Պետրոս Ա.-ն Ավան-Առինջ 1-ին մ/շ., թիվ 7 հասցեում գտնվող Երկրապահ կամավորների միության գրասենյակի նախագահն է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հարուցված քրեական գործի շրջանակում, հունիսի 19-ին Ավան-Առինջի նախկին թիվ 7 մանկապարտեզի տարածքում գործող «ԵԿՄ-Ավան» տարածքային բաժանմունքում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տրամաչափի 7 փամփուշտ, ինքնաձիգի օպտիկական սարք, զինվորական կիսաթև 65 շապիկ, զինվորական 5 սվիտեր և «TAMAR MENTHOL» գրառմամբ 500 տուփ ծխախոտ, իսկ Պետրոս Ա.-ին պատկանող Ավան 10-րդ փողոցում գտնվող տան խուզարկությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի, «Բայկալ» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփում 8 փամփուշտով, «Վեպր» որսորդական հրացան՝ օպտիկայով, 12 տրամաչափի «Սարսիլմազ» հրացան, 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ 8» հրացան, «Կարաբին» 7.62 մմ տրամաչափի հրացան, հրացանի 3 խզակոթ, 1 հատ թուր՝ ընդհանուր 72 սմ երկարության, շեղբը 52 սմ երկարության և 3.7 սմ լայնության, 1 հատ սվին-դանակ, օդաճնշիչ 3 հրացան, 5.6 մմ տրամաչափի 612 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ՝ 2 պահունակով, որսորդական տարբեր տրամաչափի 105 փամփուշտ, 1 պահունակ՝ 8 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով, սպայական 29 վերնաշապիկ, զինվորական 14 սվիտեր և ական որոնող 1 սարք:
Հայտնաբերվածն առգրավվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում