Թևան Պողոսյանը ողջունում է նոր Հայաստանում բացասական երևույթների դեմ պայքարը

Թևան Պողոսյանը ողջունում է նոր Հայաստանում բացասական երևույթների դեմ պայքարը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովն ու կառավարությունը գտնվում են ակտիվ համագործակցության դաշտում՝ նախկին պարտավորությունները կյանքի կոչելու նպատակով:

Հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: Նրա խոսքով՝ այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, հիմք է ծառայելու բոլոր բացասական երևույթների դեմ պայքարին: «Ես ողջունում եմ նոր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը, համակարգային փոփոխությունների միտումը, դատական իշխանության համար անկախություն ապահովումը: Օր առաջ կցանկանայի, որ ձևավորվեր քաղաքական կոնսենսուսի կառուցման բանակցային սեղան, որի շուրջ կհամախմբվեն բոլոր քաղաքական ուժերը, և այն կինի հանրության համար ընկալելի»,-ասաց նա:

Թևան Պողոսյանը ուրախությամբ փաստեց, որ Հայաստանը կարողանում է իր ճիշտ ստորագրությունը պահպանել միջազգային արենայում: «Պետք է շարունակել նաև համագործակցությունը անվտանգության խնդիրների հետ կապված՝ բարելավելու համար մեր անվտանգությունը միջազգային ատյաններում, համագործակցելով ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի հետ»,-նշեց բանախոսը:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Պողոսյանն ընդգծեց, որ սահմանին ակտիվություն նկատվում է դեռ ապրիլից սկսած: «Հայկական զինված ուժերն ու պաշտպանության բանակը զգոն են, տիրապետում են իրավիճակին, և մենք պետք է ցույց տանք, որ զարգացման ցանկացած սցենարի դեպքում պատրաստ ենք քայլեր իրականացնել, և որ ցանկացած սադրանք անպատասխան չի մնա»,-հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում