ՀՀ տարածքում հայտնաբերված 4000-ամյա քաղաքի մասին այլևս գիտեն բոլորը

Անժելա ֆրանգյանի և Մարիաննա Աբրահմյանի «Հայրերիս երկիր» ֆիլմը մայիսի 11-ին ցուցադրվեց ԱՄՆ-ի «Հնագիտական ալիքի» կազմակերպած միջազգային «Հնագիտական ֆիլմերի փառատոնում»:

Հեղինակներն այս ֆիլմով ներկայացրել էին Հայաստանի’ դեռևս լավ չուսումնասիրված անկյունները, որտեղ ի հայտ են բերել հնագույն հայկական քաղաքակրթության մասին վկայող փաստեր:
Անժելա Ֆրանգյանի և Մարիաննա Աբրահամյանի ստեղծագործական որոնումների պատմությունը սկսվում է Տաթևում հայտնաբերված առեղծվածային քաղաքից:

Times.am-ի հետ զրույցում Անժելա Ֆրանգյանը ասաց, որ մինչ հիմա Հասյաստանը, ունենալով բավականին մեծ պատմություն և բազմաթիվ հետաքրքիր հնեաբանական փաստեր, առաջին անգամ է մասնակցում այս փառատոնին: Ռեժիսորը նաև նշեց, որ փառատոնում Հայաստանի մասին ֆիլմեր ցուցադրվել են, սակայն պաշտոնապես չեն ներկայացրել Հայաստանը:

Ֆիլմը աղջիկները նկարահանել են իրենց սեփական ուժերով և ընկերների օգնությամբ: Սակայն, ինչպես նշեց Անժելա Ֆրանգյանը, փառատոնում մասնակցում էին մեծ բյուջե և պետական աջակցություն ունեցող ֆիլմեր: Բայց սիրողական նկարահանումները «Հայրերիս երկիր» ֆիլմին չխանգարեց, որ մեծ հետաքրքրություն առաջացնի, թե ամերիկյան, թե փառատոնին մասնակցոող հնեաբանների և գիտական աշխատանքով զբաղվողների շրջանում:

Կարևոր է նշել, որ այդ գիտաժողովները և հետազոտությունները կատարվում են UNESCO-ի անդամ մասնագետների ղեկավարությամբ ու ներկայությամբ:

Ֆիլմը պատմում է, Հալիձորից Տաթև տանող ճանապարհի մի հատվածում հայտնաբերված հնամյա’ բայց մոռացության մատնված քաղաքի մասին: Այդ տարածքից գտած կճուճների կտորները, քարերը, ճարտարապետական տեսք ունեցող շինությունների լուսանկարները և այլն իտալացի գիտնականների կատարած ուսումնասիրությունների արդյունքում, թվագրվել են մ.թ.ա. 4000 տարեկան և ավելի:

Արուսյակ Սիմոնյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում