Խուզարկություն Վստրեչի Ապերի տանը. նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Խուզարկություն Վստրեչի Ապերի տանը. նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Armtimes.com: Ոստիկանությունը շարունակում է «խուզարկություն-օպերացիան»:

Մասնավորապես՝ այսօր ոստիկանության հատուկ ջոկատայինները խուզարկել են նաեւ քրեական հեղինակություն համարվող Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի բնակարանը:

Խուզարկությունն իրականացվել է ոստիկանությունում նախապատրաստված նյութերով ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում:

Ոստիկանությունից հաստատեցին խուզարկությունների մասին տեղեկությունները, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:

Armtimes.com-ի տեղեկություններով, Վստրեչի Ապերի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում