Կան կասկածներ, որ Մանվել Գրիգորյանի բարեգործական հիմնադրամին փոխանցված քաղաքացիների գումարները նպատակային չեն օգտագործվել. ՀՔԾ

Կան կասկածներ, որ Մանվել Գրիգորյանի բարեգործական հիմնադրամին փոխանցված քաղաքացիների գումարները նպատակային չեն օգտագործվել. ՀՔԾ

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ 12.02.2013թ.-ին Մանվել Գրիգորյանի կողմից ստեղծվել է «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամը, որին տարբեր քաղաքացիներ և կազմակերպություններ ինչպես կանխիկ, այնպես էլ բանկային փոխանցման եղանակով հատկացրել են տարբեր չափերի գումարներ:

ՀՔԾ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ քրեական գործով առկա են կասկածներ, որ հնարավոր է` նշված գումարները մուտք չեն եղել բարեգործական հիմնադրամ կամ հետագայում ծախսվել են ոչ նպատակային:

ՀՔԾ-ից խնդրում են բոլոր այն քաղաքացիներին և կազմակերպություններին, որոնք կանխիկ կամ փոխանցումով գումարներ են հատկացրել նշված հիմնադրամին, դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Վ.Վաղարշյան 13ա, հեռ.` (+374) 11 900 008:

Հետևեք մեզ նաև Telegram-ում