AM | RU
USD
EUR
RUB

14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են

 
 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 14-ամյա Հայկ Հարությունյանը, ում անհետ կորելու մասին դեռ հունիսի 8-ին հայտարարություն էր տարածել ոստիկանության Մասիսի բաժինը, դեռ չի հայտնաբերվել: Աուտիզմով տառապող երեխայի որոնողական աշխատանքներն արդեն դադարեցվել են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Նանա Գնդոյանը տեղեկացրեց, որ ԱԻՆ-ը երեխայի փրկարարական աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել մայիսի 18-ին՝ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ:

«Քանի որ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով, մենք մեր մասով այդտեղ անելիք չունենք: Գործը դրանով հանձնվում է ոստիկանությանը»,-ասաց Գնդոյանը, հավելելով, որ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սակայն, հանձնարարել է գնալ երեխայի գտնվելու մասին ստացվող ահազանգերի հետքերով: «Այս ամբողջ ընթացքում երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ գրեթե բոլոր տեղեկությունները ապատեղեկատվություն են եղել: Այսօր երեխայի գտնվելու տեղանքի մասով որևէ տեղեկատվություն չենք ստացել»,-նշեց նա:

Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի կորելուց 10 օր անց Արարատի մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով դեռ որևէ տեղեկատվություն չկա: «Արմենպրես»-ին Քննչական կոմիտեից ասացին, որ երեխայի անհետացման վարկածների հետ կապված որևէ բան ասել չեն կարող, քանի որ գործը դեռ նախաքննության փուլում է:

Արմավիրի մարզի փրկարար վարչության պետ Հովհաննես Մարգարյանն էլ «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Արմավիրի և Արագածոտնի մարզերում, որտեղից ստացվել են ահազանգեր երեխայի գտնվելու հավանական վայրի վերաբերյալ, ևս որոնողական աշխատանքները դադարեցված են: «Հունիսի 12-ին մարզի փրկարար վարչություն է դիմել Հայկի եղբայր Գոռը, տեղեկացնելով, որ երեխային տեսել են Արմավիրի մարզի Արագած համայնքում, խնդրելով մասնակցել որոնողական աշխատանքներին»,-ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ հենց այս օրը դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը, կատարվել են որոնողական աշխատանքներ մարզի 11 համայնքներում և հարակից դաշտերում:

«Աշխատանքներին մասնակցել է 14 հրշեջ-փրկարար, 60 կամավոր, 29 ավտոմեքենա, 3 ամենագնաց կվադրոցիկլ, ապա նույն օրը տեղեկատվություն է ստացվել, որ երեխային տեսել են Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքում, որտեղ ևս ծավալվել են համատեղ որոնողական աշխատանքներ»,-նշեց փրկարար վարչության պետը:

Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ երկու մարզերում մինչև հունիսի 15-ը տևած որոնողական աշխատանքներին մասնակցել են ոչ միայն 200-ից ավելի փրկարարներ, կամավորներ, նաև երեխայի որոնողական աշխատանքներում ներգրավվել են կինոլոգներ և դրոններ, սակայն ապարդյուն:

Կորած երեխային փնտրող կամավորականների՝ Մասիսի շտաբի համակարգող Բայանդուր Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ կամավորները 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքները սկսել են հունիսի 11-ին: «Հունիսի 8-ին՝ երեխայի կորելու օրը, որոնողական աշխատանքները սկսել է Հայկի եղբայր Գոռը՝ ընկերների հետ: Մենք այդ աշխատանքներում ներգրավվել ենք 3-րդ օրը»,-ասաց նա:

Բայանդուր Պողոսյանի խոսքով՝ երեխայի որոնողական աշխատանքները դադարեցրել են նաև կամավորները:

Լրահոս
Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր «Հայք» կուսակցությունը ցանկանում է Երևանը դարձնել արժեքների վերստեղծման կենտրոն «Լույս» դաշինքն իր ծրագրում նախատեսում է աղբը որպես երկրորդային հումք օգտագործել ԲՀԿ-ն Երևանի առաջնահերթ խնդիրները կլուծի քաղաքի բյուջեն եռապատկելով ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ հանձնաժողովում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ համայնքների գնդակոծման մասին Ռուսական Իլ-20-ը խոցվել է Սիրիայի ՀՕՊ-ի կողմից Անկախության օրվան նվիրված միջոցառումների ընթացքում մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ են լինելու Փհենյանում մեկնարկել են ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների բանակցությունները Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից «Ժողովուրդ». ԵԱՀԿ–ն սկսել է սահմանին տիրող իրավիճակի հետ կապված քննարկում իրականացնել «Հրապարակ». Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Օզմենի հարցով դիմել են Արագած Ախոյանին «168 Ժամ». Ալիևը նոր «գրոհ» է նախաձեռնում, ինչպես կարձագանքի ՀԱՊԿ-ը. Փորձագետ «Իրատես». Պաշտոնանկ կարվի ԿԳ նախարարը «Հրապարակ». Հանձնաժողովը հավակնում է դառնալ դատախազությո՞ւն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 18 Խուզարկություն «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում Թուրքիան ծանր զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի Իդլիբ քաղաք Պորոշենկոն Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի խզման հրամանագիր է ստորագրել Բակո Սահակյանը հրավիրել է ՊԲ զորահավաքային պատրաստության ուսումնավարժական հավաքների ընթացքին նվիրված խորհրդակցություն Իրաքը ՄԱԿ-ին տեղեկացնելու է Թուրքիայի կողմից Իրաքի օդային սահմանը խախտելու դեպքերի մասին ՄԻԵԴ-ն սկսել է Ադրբեջանից ստացված 34 նոր բողոքների ուսումնասիրությունը Հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մեկ անձ հրազենային վնասվածք է ստացել Մասիսի քաղաքապետն ազատ կարձակվի գրավի դիմաց Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին Վահան գյուղում բացվեց մանկական խաղահրապարակ Թուրքիան մտադիր Է ամրապնդել իր դիրքերը Իդլիբի տարածաշրջանում. Էրդողան Հեղափոխության, օրինականության և բովանդակության ճգնաժամի մասին ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը ձայնագրելու դեպքի քրեական գործով խուզարկություններ են կատարվում մի շարք հասցեներում. ՔԿ Պայթյուն Հրազդանում. բնակելի շենքի տակ հեռակառավարվող պայթուցիկ է տեղադրված եղել Խուզարկություն Yerevan.today-ի խմբագրությունում Ալեքսանդր Սարգսյան. «ՀՀ վարչապետին հորդորում եմ կոչ անել ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին` վերադառնալ օրինականության դաշտ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 17 Բաքուն պետք է հետաքրքրված լինի հնարավորինս շուտ բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ. ՀՀ վարչապետ Բակո Սահակյանն ընդունել է «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Էրդողանի կողմից Նիկոլ Փաշինյանին զանգահարելու մասին թուրքական լրատվամիջոցների տարածած լուրը Յուրի Խաչատուրովի զինակից ընկերները ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից պահանջում են հրապարակային ներողություն խնդրել Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր Երևանում նոր տիպի կառավարմանը սկիզբ դնելու նպատակով «Լույս» դաշինքը քարոզարշավ իրականացրեց Դավիթաշենում Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan