AM | RU
USD
EUR
RUB

Ոստիկանները բերման են ենթարկել տասնյակից ավել «օրենքով գողերի»

 
 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում հունիսի 20-ին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, դատարանի որոշումներով, խուզարկություններ են կատարել, այսպես կոչված «օրենքով գողեր»-ի բնակարաններում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայանության հետ կապերի և լրատվության վարչությունից, խուզարկություններ են կատարվել «Մանեթի տղա Սամվելիկ» մականվամբ Սամվել Հարությունյանի, «Աֆուլիկ» մականվամբ Ռաֆայել Խոյեցյանի, «Շահումյանցի Ժիրո» մականվամբ Ժիրայր Բրուտյանի, «Լեննականցի Սուրո» մականվամբ Սուրեն Ավետիսյանի, «Լեննականցի Արտյոմիկ» մականվամբ Արտյոմ Ղազարյանի, «Զապ» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Սևո» մականվամբ Արմեն Մանուկյանի, «Մասիվցի Անդիկ» մականվամբ Անդրանիկ Հարությունյանի, «Ալո» մականվամբ Ալեքսանդր Մակարյանի, «Գորիսեցի Արտեմիկ» մականվամբ Արտեմ Դինունցի, «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գևորգ Մելիքյանի, «Քոնչո» մականվամբ Նորայր Փիլոյանի բնակարաններում։

Ոստիկանները, հարուցված քրեական գործի շրջանակներում, նույն օրը, դատարանի որոշումներով, խուզարկել են նաև քրեական հեղինակություններ՝ «Մեծամորի Երո» մականվամբ Երվանդ Ոսկանյանի, «Շալո» մականվամբ Շալիկո Մանուչարյանի, «Վիրաբիկ» մականվամբ Վիրաբ Գասպարյանի, «Պիստ» մականվամբ Արմեն Իսրայելյանի, «Էրեբունիմասիվցի Տյոմ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի, «Նորադուսցի Արա» մականվամբ Արա Բանդուրյանի, «Արտյոմ Կանևսկոյ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի, «Մասիվցի Ժիրո» մականվամբ Պարույր Աղաջանյանի, «Յա-Յա» մականվամբ Արմեն Գրիգորյանի, «Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանի, «Պռատ» մականվամբ Ռադիկ Մկրտչյանի, «Մասիվցի Ռաֆո» մականվամբ Ռաֆայել Նազարյանի, «Դմբուզ Հենդո» մականվամբ Հենրիկ Մանուկյանի, «Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի, «Կիևյանցի Յուրա» մականվամբ Յուրի Ուտոևի, «Մասիս» մականվամբ Մասիս Գրիգորյանի, «Բոգո» մականվամբ Ռուբեն Կոստանյանի և «Պռոշյանցի Գևորիկ» մականվամբ Գևորգ Ավետիսյանի բնակարանները։

Արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոցներ և այլն։ Մասնավորապես՝ «Մասիվցի Անդիկ» մականվամբ «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի բնակարանում հայտնաբերվել են մեթադոնի նմանվող դեղահաբեր, բյուրեղանման զանգված ու հրացան։ «Ալո» մականվամբ «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են «Մակարովի» փամփուշտներ ու մարիխուանայի նմանվող զանգված։ Մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել նաև «Գորիսեցի Արտեմիկ» մականվամբ «օրենքով գող» Արտեմ Դինունցի բնակարանի խուզարկությամբ։ «Օշականցի Գևորիկ» մականվամբ «օրենքով գող» Գևորգ Մելիքյանի տան խուզարկությամբ՝ բակում հայտնաբերվել են կանեփի թփեր։ «Քոնչո» մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանի տան բակից ևս կանեփի թփեր են հայտնաբերվել։ «Մեծամորի Երո» մականվամբ քրեական հեղինակություն Երվանդ Ոսկանյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներ։ «Շալո» մականվամբ քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանի բնակարանից հայտնաբերվել են հրազեն ու փամփուշտներ։ «Վիրաբիկ» մականվամբ քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են դեղահաբեր, որոնցից երկուսը՝ մեթադոնի նմանվող։ «Պիստ» մականվամբ քրեական հեղինակություն Արմեն Իսրայելյանի տնից հայտնաբերվել է հրազեն ու հրացաններ։ «Էրեբունիմասիվցի Տյոմ մականվամբ» քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հրացան։ «Արտյոմ Կանևսկոյ» մականվամբ քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են հրացան ու փամփուշտներ, «Նորադուսցի Արա» մականվամբ քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հրացան, փամփուշտ, թուր և մահակ։ «Մասիվցի ժիրո» մականվամբ քրեական հեղինակություն Պարույր Աղաջանյանի բնակարանում հայտնաբերվել են հրազեն, դանակներ ու մահակներ։

Հիշյալ «օրենքով գողերն» ու քրեական հեղինակությունները բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ։ Նրանց բնակարաններից հայտնաբերված զենք-զինամթերքը, թմրամիջոցի նմանվող զանգվածներն ու այլ իրեր ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են:

Լրահոս
ՀՀ պաշտպանության նախարարը հարավարևմտյան սահմանագոտում քննարկել է առաջնագծի վերազինման շարունակականությունը Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր Հայաստանում անձրև և ամպրոպ է սպասվում 200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Բնապահպանն ահազանգում է Սևանա լճի մամռակալման վտանգի մասին «Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմում գտնվող վերահսկելի տարածքների լուսանկարներ է հրապարակել Դավիթ Տոնոյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին Հուլիսի 25-ից շոգը կվերադառնա. Երևանում օդի ջերմաստիճանը + 40-ի կհասնի Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին Արարատ Զուրաբյանը՝ քաղաքապետի թեկնածու Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի Երևանում դպրոցի նախկին տնօրենը 7.6 մլն դրամի յուրացում է կատարել. նա մասամբ հատուցել է պատճառված վնասը Ունենք բացառիկ հնարավորություն՝ բարձրացնելու հայ ազգի հեղինակությունը. Արարատ Միրզոյանն՝ ամերիկահայերին Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ «Խաղաղության վազք» -ն Արա Խաչադուրյանին Մարսելից Երևան է հասցրել Բաքուն կրկին հոսանքազրկվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Վայոց Ձորում այրվել է 105 հա խոտածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 բնակիչ և 60 զինծառայող ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով 125 մարդ Է զոհվել Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազային ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը Կառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու. Տիգրան Ավինյան Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի «Արարատյան ավտոկայանի» նախկին և ներկա տնօրենները պետությանը պատճառած վնասը վերականգնելու համար 30 մլն դրամ են փոխանցել Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ կարձակվի 1 մլրդ գրավի դիմաց Հայաստանն ակտիվորեն բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ Լարված մթնոլորտ Մրգաշեն համայնքում Պատրաստակամություն ենք հայտնում յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն ընձեռել որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում ու հրաժարվում եմ հավատալ. Նիկոլ Փաշինյան Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan