AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար

 
 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննված քրեական գործով բացահայտվել են N զորամասում տեղի ունեցած մի շարք չարաշահումներ. մեղադրանք է առաջադրվել 3 անձի, այդ թվում նաև՝ զորամասի հրամանատարին: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտից, նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2017-2018թթ. ընթացքում N զորամասում պաշտոնատար անձանց մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք չարաշահումներ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ զորամասի հրամանատարը՝ կոչումով գնդապետ, տեղեկանալով, որ դաշտային ելքին մասնակցած ավտոմեքենաները զորամասի մշտական տեղակայման վայր վերադառնալուց հետո ունեն ավտոբենզինի գերածախս, իր հրամանատարությամբ գործող զորամասի թերությունները հնարավորինս կոծկելու նպատակով չարաշահել է պաշտոնեական դիրքը և հանձնարարել համապատասխան պատասխանատու անձանց պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ուղեգրերում կեղծ տեղեկություններ մտցնել, որի արդյունքում որպես վառելիքի գերածախս արձանագրվել է շատ քիչ քանակի ավտոբենզին:

Իրականացված օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև նույն զորամասում ավտոբենզինի հափշտակության, զինծառայողների մասնակցությամբ վիճաբանությունների վերաբերյալ, որոնց մասին հրամանատարը տեղեկանալով դրսևորել է անգործություն և այդ իրավախախտումների մասին չի հայտնել համապատասխան իրավապահ մարմիններին, ինչի արդյունքում էական վնաս է պատճառել զինվորական ծառայության շահերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), զորամասի ավտոծառայության պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով, զորամասի ՎՔՆ ծառայության պահեստապետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314 հոդվածի 1-ին մասով:

Լրահոս
Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Սյունիքի անտառտնտեսության տնօրենին Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Խորհրդարանը պահանջատեր է լինելու կառավարությունից ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման հարցում. Աշոտյան Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստով քրգործ է հարուցվել ԼՂ հարցի կարգավորման պայմանների ստեղծում, բանակի իմիջի բարձրացում և արտաքին կապերի ամրապնդում. ՊՆ առաջնահերթությունները Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը. Դավիթ Տոնոյան Կարպիս Փաշոյանը շարունակում է աշխատանքի գնալ, նրա դիմումը չի քննարկվել փոխվարչապետի հետ Բագրատաշենի սահմանային անցակետից հետախուզվողներ են բերման ենթարկվել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը չի հակասում ՀԱՊԿ շրջանակում մեր գործընկերային պարտավորություններին «Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել Այժմ կառուցողական նախաձեռնությամբ հանդես գալու Թուրքիայի հերթն է. Դավիթ Տոնոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա Ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից». Դ. Տոնոյան Հայաստանի ռուսական ռազմաբազայում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ Իշխանություններին կօգնի էյֆորիան, եթե ԱԺ արտահերթ ընտրությունները շուտ կայանան. Ալեքսանդր Իսկանդարյան Արամ Թամազյանն ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով ԵԿՄ-ի նոր սկանդալը շուտով կպայթի. անդամների կեսը նախագահ է ուզում, մյուսները դեմ են Իրանում մեկ օրում 4 երկրաշարժ է գրանցվել. տուժածների թիվը գերազանցում է 200-ը Փանիկի միջադեպից հետո պետք է միայն ներողությունով բավարարվել. Կարեն Քոչարյան Գարեգին Բ-ն և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են երկու ժողովուրդների բարեկամական կապերի խորացմանն ուղղված քայլերը Պաշտոնաթող գեներալներից կհավաքվեն ապօրինի հրամանով նրանց տրված «գոլդ» համարանիշերը.Դավիթ Սանասարյան Հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվել են ռազմական համալսարանում Տոնական տրամադրություն Գեղարքունիքի մարզի Դրախտիկ բնակավայրում «Արսենալ»-ը մեկնարկային տուրում կխաղա մրցաշարի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ Վարչապետի ընտանիքը տասն օր շարունակ կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ ՀՀ պաշտպանության նախարարը հարավարևմտյան սահմանագոտում քննարկել է առաջնագծի վերազինման շարունակականությունը Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր Հայաստանում անձրև և ամպրոպ է սպասվում 200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Բնապահպանն ահազանգում է Սևանա լճի մամռակալման վտանգի մասին «Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմում գտնվող վերահսկելի տարածքների լուսանկարներ է հրապարակել Դավիթ Տոնոյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan