Ընկածին հազար տեղից հարվածելը պատեհապաշտություն է

Ընկածին հազար տեղից հարվածելը պատեհապաշտություն է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Փորձագետ Դավիթ Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ընկած Մանվելի վրա ով ասես քաղաքական դիվիդենտ հավաքեց. «ապրելու իրավունք չունեցող», «արցունքի գող», նույնիսկ քաղաքացիությունից զրկելու կոչեր եղան: Ես, իհարկե, հասկանում եմ, որ մենք ոչ թե արդարադատության, այլ մեղավորին քամելու ճանապարհով արդարության հասնելու ներքին կանչ ունենք, բայց ընկածին հազար տեղից հարվածելը պատեհապաշտություն է, ակնհայտ բանն էլ անընդհատ ասելը՝ ջրիկություն: Ուստի զերծ մնալով նման երանգից, մի քանի հարց տամ, որոնք ինձ համար իրոք հասկանալի չեն.

1. Զինվորներին ուղարկած ու նրա տանը պահվող ողջ օգնության արժեքը մոտ 7մլն. դրամ է: Միլիարդատեր մարդու կողմից նման փոքրամաշտաբ գողությունը ագահությա՞ն, թե՞ հիվանդության հետևանք է(գոյություն ունի կլեպտոմանիա անունով հիվանդություն, որով տառապողները ունեն գողություն կատարելու հիվանդագին հակում, ընդ որում գողացվող առարկաները անձի համար երբեմն ոչ մի արժեք չեն ունենում)։ Կամ ինչու՞ գոնե իշխանափոխությունից հետո չէր ոչնչացրել էտ հանցանքի հետքերը: Արխայինությունի՞ց էր, թե՞ պարզապես մտածում էր, որ ոչ մի վատ բան չկա դրա մեջ:

2. Ինչու՞ է առաջին փոխվարչապետը (և ոչ միայն նա) եղածը կապում ազգ-բանակի հետ այն պարագայում, երբ իր կառավարությունն էլ մեծ պատրաստակամությամբ իրականացնում է ազգ-բանակի բոլոր ծրագրերը՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ (ժողովրդական լեզվով ասած 1000 դրամների հիմնադրամ), Ես եմ, Պատիվ ունեմ և այլն: Բացի դա, դեպքը 2016թ. ապրիլին է եղել, երբ ՊՆ նախարարը Ս. Օհանյանն էր, իսկ տեղակալը՝ Դ. Տոնոյանը, իսկ Վիգենը նախարար է դարձել 2016թ. հոկտեմբերին, իսկ ազգ բանակը ներկայացվել է 2017թ. հունվարին: Մի՞թե սա ժողովրդի արդարացի վրդովմունքը քաղաքական պոտենցիալ հակառակորդի դեմ ուղղելու փորձ չէ:

3. Չնայած նրան, որ Մանվելը թոշակի անցած գեներալ էր, այնուամենայնիվ բացահայտվածը բանակի ու բարձր սպայական կազմի նկատմամբ հանրային վստահությունը մեծացնու՞մ է, թե՞ նվազեցնում: Եթե նվազեցնում է, ի՞նչ ռիսկեր կան այստեղ և ինչպե՞ս է հաղթահարվելու այս ամենը: Կարճ ասած, ինչպե՞ս համոզել ժողովրդին, որ նվիրյալ բարձրաստիճան սպաներ էլ կան մեր երկրում, և նրանք ամենևին էլ փոքրամասնություն չեն:

Առաջին հարցին, կարծում եմ, բժիշկ-հոգեբանները կարող են պատասխանել, երկրորդ հարցը ով ցանկանա կարող է քաղաքականապես շահարկել, բայց երրորդ հարցով արժի, որ բոլորս մտահոգվենք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում