Դատապարտյալին տեսակցության եկածների սեռական օրգանների հատվածում բջջային հեռախոսներ են հայտնաբերվել

Դատապարտյալին տեսակցության եկածների սեռական օրգանների հատվածում բջջային հեռախոսներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հունիսի 20-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ.Ս.-ին կարճատև տեսակցության եկած ազգականներ Ն.Ս-ին և Դ.Գ.-ին: Խուզարկությամբ նրանցից յուրաքանչյուրի ազդրերի արանքում՝ սեռական օրգանների հատվածում, հայտնաբերվել է մեկական բջջային հեռախոս: Արարքը պարունակում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով վարչական իրավախախտման հատկանիշներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից:

Նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկի պատուհանի տակից հայտնաբերվել է ծխախոտի մեկ տուփ, որում առկա էին «Սիբազոն 5 մգ» գրառմամբ թափանցիկ հեղուկով երկու սրվակ, «Դիազեպամ» գրառմամբ երկու դեղահաբ և «Լորազեպամ» գրառմամբ մեկ դեղահաբ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում