ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արմեն Լամբարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արմեն Լամբարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում է կայացրել բավարարել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Արմեն Լամբարյանի պաշտպանի միջնորդությունը:

Լամբարյանն ազատ կարձակվի 500 հազար դրամ գրավի դիմաց։

Արմեն Լամբարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը)3-րդ մասի 1-ին կետի, 219-րդ հոդվածի
(շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) 3-րդ 1-ին կետի, 218-րդ հոդվածի ( պատանդ վերցնելը) 3-րդ 1-ին կետի, 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ 1,2 կետի հատկանիշներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում