AM | RU
USD
EUR
RUB

«Էջմիածնում ավտոմատներով հարձակվում էին հիմնարկների վրա, գումարներ էին խլում, երեխաներ էին գողանում-վաճառում». Հրաչ Բերբերյան

 
 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, 168.am: «Կարծում եմ, որ մեզ մոտ շատ բարի տրամադրություններով ենք առաջ գնում, բայց հետո տեսնում ենք, որ մեզանում լինում են մանվելներ, տարբեր մարդիկ, հետո ասում ենք՝ էս ո՞նց եղավ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

Տարիներ առաջ Բերբերյանն աշխատել է Էջմիածնում և հետաքրքիր մանրամասներ հիշեց գեներալ Մանվել Գրիգորյանի արարքների վերաբերյալ։

«Ես երկար տարիներ Էջմիածնում եմ աշխատել, և Արշալույսի տնտեսությունը մեր ենթակայության տակ է եղել։ Այդ ժամանակ Արշալույս գյուղում Մանվելն աշխատում էր վարորդ, նրան ես շատ լավ ճանաչում եմ։ Մանվելին ծնող էր պետք, ավելի շուտ՝ հովանավոր, որը Վազգեն Սարգսյանն էր։ Իմանալով նրա թերությունները՝ շատ բան ներվեց։ Չէ՞ որ Էջմիածնում այնպիսի խայտառակ բաներ էին կատարվում, ավտոմատներով հարձակվում էին հիմնարկների վրա՝ գումարներ էին խլում, բա ինչի՞ ժողովուրդը դրա մասին չի հիշում։ Մեր միավորման հիմնարկների վրա հարձակվում՝ գումարներ էին խլում, հետո այդ գումարները պետք է փոխանցվեր, ես դրա դեմն առնում էի, որ չսնանկանանք։ Իմ գրասենյակի վրա կրակել են»,- պարզաբանեց Բերբերյանը։

Զրուցակիցը չի մոռացել նաև հետևյալ միջադեպը. «Երբ գինեգործարանի տնօրենին դուրս էին շպրտում ավտոմատներով, որ իրենց պապան գա այնտեղ աշխատի, գիտեք՝ մոռացե՞լ եմ։ Ավտոմատով դուրս շպրտեցին գինու գործարանի տնօրենին, որ իրենց հայրն այնտեղ աշխատի, հետո էլ ասում են՝ պետությունն է մեզ տվել»։

«Երեխաներ էին գողանում-վաճառում. Բաղրամյան տնտեսության տնօրենի երկու երեխաներին գողացան, մեքենաներ էին գողանում։ Փարաքարի գինու գործարանի տնօրենին սպանելու էին, եթե իմ մեքենան չկանգներ, այդ գործարանի վրա էլ աչք ունեին, դա էլ ուրիշ խմբավորում էր՝ Փարաքարի խմբավորումն էր։ Ծանր ժամանակներ ենք ապրել»,- ասաց Բերբերյանը՝ հստակեցնելով, որ այդ ամենը տեղի է ունեցել 1990-95թթ.։

Հրաչ Բերբերյանին գոհացնում են վերջին օրերի բացահայտումները. «Ոչ ոք անպատիժ չպետք է մնա»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Լրահոս
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հաջողված է համարում «1000 դրամների նախագիծը» ՊՆ-ն բնակարան կտրամադրի շուրջ 1400 զորացրված զինծառայողի ՊՆ-ն կատարել է ՀՀ զինված ուժերի համար կործանիչների գնման ընտրությունը. Դավիթ Տոնոյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նեղ ֆորմատով քննարկումներ են տեղի ունեցել. Տոնոյան Սամբիստները երեք մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում Այս պահին Ժիրայր Սեֆիլյանը Հայաստանի քաղաքացի չէ, հետևաբար չի մասնակցի ընտրություններին. խոսնակ Սեւան համայնքի ղեկավարի գործունեության 2 տարին գնահատվել է արդյունավետ Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերին. Ֆինանսների նախարար Արմեն Աշոտյանի կածիքով՝ ՀՀԿ-ի ներկայությունը հաջորդ խորհրդարանում անհրաժեշտ է երկրի քաղաքական համակարգին ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը կլինի Մանե Թանդիլյանը Սիմոն Մարտիրոսյանի հաջորդ նպատակը Տոկիոյի Օլիմպիական խաղերն են Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ծանրամարտի Հայաստանի թիմերը ժամանեցին հայրենիք ԱԺ փոխնախագահի խորհրդականը՝ թեկնածու ՀՀԿ-ից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ԱԺ-ն կքննարկի հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության հարցը Պեսկովը հաստատել է Պուտինի ու Թրամփի հանդիպումը Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին Արմեն Աշոտյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 12 Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ Արոնյանը շարունակում է առաջատար մնալ Կալկաթայում Բակո Սահակյանը հետևել է մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունների ընթացքին «Մենք» դաշինքը հավակնում է լինել իշխանությունների գլխավոր ընդդիմախոսը Արտակ Զեյնալյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին ներկայացվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշման կարևոր կետերը Ադրբեջանը կփակի Շվեդիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում իր դեսպանությունը Երևանում կկառուցվի 250 մեգավատ հզորությամբ և ամենաէժան էլեկտրաէներգիան տրամադրող նոր ՋԷԿ «Մենք» դաշինք՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ (Տեսանյութ) Զանգակատուն գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը որևէ նոր տեղաշարժ չեն ունեցել. Արծրուն Հովհաննիսյան Նորվեգիան կփակի Բաքվում իր դեսպանատունը ու նորը կբացի Թբիլիսիում Մակրոնն ու Թրամփը քննարկել են եվրոպական տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր Սիրիայում գրոհայինները սպանել են կառավարական բանակի զինծառայողների Թրամփը Կալիֆորնիան ընդգրկած հրդեհների համար մեղադրել է տեղական իշխանություններին «Ադրբեջանական լրատվամիջոցը խեղաթյուրում է իմ խոսքերը». «Bellingcat»-ի հոդվածագիր Չեմպիոնությունս նվիրում եմ հայերին և Հայաստանին. Սիմոն Մարտիրոսյան Արցախի նախագահը ոստիկանության պետի տեղակալ է նշանակել Թուրքական ռազմաբազայում պայթյուն է տեղի ունեցել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan