Թուրքիան սպառնում է Իրաքի տարածքային ամբողջականությանը

Թուրքիան սպառնում է Իրաքի տարածքային ամբողջականությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Իրաքի վարչապետ Հայդար Աբադին հայտարարել է, որ Իրաքի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների հարցում երկու երկրների միջև համաձայնություն գոյություն չունի:

Այս մասին հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr-ն:

Իրաքի վարչապետը նշել է, որ Իրենք հիմնվում են իրենց երկրի սահմանադրության վրա և պահանջում հարգել երկրի տարածքային ամբողջականությունը:

«Մենք, թե PKK-ի կողմից իրականացվող, թե այլ խմբերի կողմից իրականացվող ռազմական գործողություններ թույլ չենք տալու, քանի որ PKK-ն Իրաքին օտար ուժ է: Միևնույն ժամանակ Թուրքիայից պահանջում ենք հարգել Իրաքի ինքնիշխանությունը»,- եզրափակել է Իրաքի վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում