Թուրքիան պատասխան մաքսային տուրքեր սահմանեց ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների վրա

Թուրքիան պատասխան մաքսային տուրքեր սահմանեց ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների վրա

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Թուրքիայի կառավարությունը որոշում Է ընդունել լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող 22 անուն ապրանքների վրա: Այդ մասին հունիսի 21-ին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել Է հանրապետության Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:

«ԱՄՆ-ի կողմից սահմանված ներմուծման մաքսերի պատճառով Թուրքիայի վրա լրացուցիչ բեռնվածությունը կկազմի մոտավորապես 260 մլն դոլար: Այս կորուստները փոխհատուցելու համար մենք որոշեցինք հունիսի 21-ից մոտավորապես 300 մլն դոլար ընդհանուր գումարի լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող 22 ապրանքի վրա»,- ասել Է նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում