ԱՄՆ-ում մահացել Է ժեստերի լեզվին տիրապետող գորիլան

ԱՄՆ-ում մահացել Է ժեստերի լեզվին տիրապետող գորիլան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԻՆԻՍԻ, Times.am: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում մահացել Է Կոկո անունով գորիլան, որը տիրապետում Է ժեստերի ամերիկյան լեզվին: Այդ մասին հաղորդում Է Gorilla Foundation կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված մամուլի տեղեկագրում:

«Կոկո գորիլան, որը հայտնի Է ժեստերի լեզվի իր արտասովոր տիրապետմամբ եւ իր ոչնչացող տեսակների հիմնական դեսպանն Է, 46 տարեկան հասակում քնի մեջ մահացել Է հունիսի 20-ի երեկոյան (ԱՄՆ-ի ժամանակով հունիսի 19-ին): Կոկոն, որպես բոլոր գորիլաների դեսպան եւ տեսակների միջեւ հաղորդակցման խորհրդանիշ, ազդեցություն Է գործել միլիոնավոր կյանքերի վրա: Նրան շատ Էին սիրում եւ շատ են կարոտելու»,-ասվում Է մամուլի տեղեկագրում: Կազմակերպության տվյալներով՝ Կոկո անունով արեւմտյան հարթավայրային գորիլան ծնվել Է 1971 թվականի հուլիսի 4-ին Սան Ֆրանցիսկո քաղաքում: 1972 թվականին կենդանիների ամերիկացի հոգեբան Ֆրանսին Փեթերսոնն սկսել Է նրան սովորեցնել ժեստերի լեզուն: 1974 թվականին Փեթերսոնն ու նրա գործընկեր Ռոնալդ Կոնը Կոկոյին ընդգրկել են Սթենֆորդի համալսարանի նախագծում եւ հիմնել Gorilla Foundation կազմակերպությունը:

Մամուլի տեղեկագրի համաձայն, Կոկոն նկարահավել Է մի քանի վավերագրական ֆիլմերում եւ երկու անգամ հայտնվել National Geographic հանդեսի շապիկին: Հանդեսի շապիկի համար առաջին լուսանկարը (1978 թվականի հոկտեմբեր) Կոկոն ինքն Է արել՝ իրեն լուսանկարելով հայելու մեջ: Երկրորդ լուսանկարի վրա (1985 թվականի հունվար) նա պատկերված Է փոքրիկ կատվին գրկած: Ավելի ուշ հրապարակվել Է Koko`s Kitten («Կոկո կատվիկը») մանկական գիրքը, որը ներառված Է տարրական դպրոցների ծրագրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում