AM | RU
USD
EUR
RUB

Դատարանը բավարարեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանի կալանքը փոխելու միջնորդությունը

 
 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում է կայացրել բավարարել ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը` `իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ: Պաշտպան Մուշեղ Շուշանյանը խնդրեց դատավորին որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Պաշտպանը հավելեց նաև, որ իր պաշտպանյալը լուրջ առողջական խնդիրներ ունի: Մեղադրող կողմը չառարկեց ներկայացված միջնորդությանը:

Խորհրդակացական սենյակից վերադառնալուց հետո Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ բավարարում է ներկայացված միջնորդությունը և Գառնիկ Հովակիմյանի համար որպես խափանման միջոց ընտրում ստորագրությունը չհեռանալու մասին:

Ըստ մեղադրական եզրակացության` Գառնիկ Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք, կազմակերպված խմբի կազմում «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից կատարել է առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամի գաղտնի հափշտակություն, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտի միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս, իսկ հանցավոր գործունեությունն ավարտել է 2016 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել է զավթած շենքերը, շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել իր պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին:

Լրահոս
Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Բնապահպանն ահազանգում է Սևանա լճի մամռակալման վտանգի մասին «Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմում գտնվող վերահսկելի տարածքների լուսանկարներ է հրապարակել Դավիթ Տոնոյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին Հուլիսի 25-ից շոգը կվերադառնա. Երևանում օդի ջերմաստիճանը + 40-ի կհասնի Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին Արարատ Զուրաբյանը՝ քաղաքապետի թեկնածու Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի Երևանում դպրոցի նախկին տնօրենը 7.6 մլն դրամի յուրացում է կատարել. նա մասամբ հատուցել է պատճառված վնասը Ունենք բացառիկ հնարավորություն՝ բարձրացնելու հայ ազգի հեղինակությունը. Արարատ Միրզոյանն՝ ամերիկահայերին Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ «Խաղաղության վազք» -ն Արա Խաչադուրյանին Մարսելից Երևան է հասցրել Բաքուն կրկին հոսանքազրկվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Վայոց Ձորում այրվել է 105 հա խոտածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 բնակիչ և 60 զինծառայող ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով 125 մարդ Է զոհվել Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազային ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը Կառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու. Տիգրան Ավինյան Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի «Արարատյան ավտոկայանի» նախկին և ներկա տնօրենները պետությանը պատճառած վնասը վերականգնելու համար 30 մլն դրամ են փոխանցել Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ կարձակվի 1 մլրդ գրավի դիմաց Հայաստանն ակտիվորեն բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ Լարված մթնոլորտ Մրգաշեն համայնքում Պատրաստակամություն ենք հայտնում յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն ընձեռել որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում ու հրաժարվում եմ հավատալ. Նիկոլ Փաշինյան Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյան Փաշինյանը մի տեսակ ազատում է Ալիևին պատերազմի վերսկսման պատասխանատվությունից. Աշոտյան Ինձ հայտնի է Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը. «Լոռի»-ի նախագահ Երևանի Մուշավան թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan