Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջ․ վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի բողոքը

Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջ․ վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի բողոքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Վերաքննիչ դատարանը մերժեց Մասիսի քաղաքապետին ազատ արձակելու վերաբերյալ դատախազի բողոքը: Արդյունքում Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կմնա ազատության մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մասիսի քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում