AM | RU
USD
EUR
RUB

Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

 
 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հասարակական կազմակերպության նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել հաշմանդամ և անապահով երեխաների պաշտպանության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության նախագահի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Ըստ քրեական գործի նյութերի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի միջնորդությամբ՝ հաշմանդամ և անապահով երեխաների պաշտպանության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության նախագահը 2017թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին կազմակերպությունում որպես աշխատակից է ձևակերպել 10 անձի։ Զբաղվածության պետական գործակալության կողմից յուրաքանչյուր շահառուի ունակությունների և կարողությունների ձեռք բերման և աշխատանքի տեղավորման համար կազմակերպությանը փոխանցվել է 200.000 ՀՀ դրամ, սակայն նշված անձինք իրականում չեն հաճախել աշխատանքի, իսկ փոխանցված խոշոր չափերով` ընդհանուր 2.000.000 ՀՀ դրամը, յուրացվել է:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ։

Լրահոս
Եվրամիությունը պատրաստ է շարունակել և ընդլայնել իր աջակցությունը Հայաստանին. Սվիտալսկի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի նպատակը Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման մանրամասներին ծանոթանալն է. Մնացականյան Նաթանյահուն չեղյալ է հայտարարել Մոսկվա նախատեսված այցը ԱԳԲԱ Լիզինգը ՎԶԵԲ-ից մրցանակ է ստացել վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացրած ներդրումների համար Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում Ի՞նչ անհնազանդություն, ո՞ւմ համար, ինչի՞ համար. Դավիթ Բաբայանը՝ Սեֆիլյանի կոչի մասին Պուտինը նշել է՝ ինչպիսին կլինի Եվրոպայում ԱՄՆ-ի հրթիռների տեղակայման պատասխանը Երևանի խանութներից մեկի օտարալեզու ցուցանակի գրությունը վերանայելու համար Լեզվի կոմիտեն դիմում է դատարան Հավանաբար, միջնորդները վտանգ են տեսնում. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Մաեստրո Մանսուրյան». երևանյան պրեմիերա Մահացել է Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի փոխմարզպետներն ազատվել են պաշտոնից Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են Էրդողանը խոսել է Թուրքիայի հայերի մասին Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Վախճանվել է բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը Ռոբերտ Քոչարյան. Այսօր մենք պարզապես պարտավոր ենք սթափվել Հայաստանի պոպուլիստական իշխանությունը չունի որևէ լուրջ հայեցակարգ Արցախյան հարցում Հալեպում պայթեցված հայկական եկեղեցին գարնանը կվերաբացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երևան Հանրապետությունում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Ժամանակ». Ինչո՞ւ չեն սուբսիդավորվելու գյուղացիական տնտեսությունները «Հրապարակ». Ֆրակցիայում ի՞նչ լուրջ բան են քննարկել, որ Սասուն Միքայելյանը չի մասնակցել «Փաստ». Վերահսկողական ծառայությունը հասավ Լոռու մարզ «Հրապարակ». Ռուս գործընկերները տարակուսել են «Իմ քայլի» հետ հանդիպումից հետո «Ժամանակ». Ընտրություններն էլ անցան, Հայաստանում ո՛չ օտարերկրյա ներդրումներ կան, ո՛չ ներքին Հայ ժողովուրդը պարտադրված պատերազմում պաշտպանեց իր հողն ու պատմությունը. Բակո Սահակյան «Հրապարակ». «Իմ քայլի» պատգամավորներից մեկը կկատարի խոսնակի պարտականությունները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 20 Վաղը ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +11-ի Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է. Գարեգին Բ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին ընդունել է Հարավային Օսիայի նախագահը Հայաստանում ալյուրի արտադրությունը զգալի նվազել է Ռուս սահմանապահը հայտնաբերել է անհետ կորած քաղաքացու դին ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը 2020թ-ին կրկին կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան և Բաքու՝ ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար Պարոնայք, իսկ երբեմն էլ` տիկնայք ավելի լավ է ոչինչ մի ձեռնարկեք Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan