Աստված տա, որ այլևս ոչ մի հայ մայր չանցնի այն դժոխքով, որը տեսել են մեր հերոսների ծնողները

Աստված տա, որ այլևս ոչ մի հայ մայր չանցնի այն դժոխքով, որը տեսել են մեր հերոսների ծնողները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Քիչ առաջ Արմենակ Ուրֆանյանի մայրն է զանգել ինձ՝ տիկին Համեստը։ Երկար և շատ ծանր զրույց ունեցանք։ Վիրավորված էր շատ ինձանից և հասկանում եմ նրան։ Ներողություն խնդրեցի իր վերքին կպնելու համար և այստեղ էլ եմ ուզում ներողություն խնդրել ոչ միայն տիկին Համեստից, այլև բոլոր այն մարդկանցից, ովքեր հնարավոր է նույնպես սխալ են հասկացել ինձ և վիրավորվել։

Բայց, ի պատիվ տիկին Համեստի, պետք է ասեմ, որ հանգամանալիորեն զրուցեցինք և նա հասկացավ ինձ։ Նա կարծում էր, թե փորձում եմ իրեն ինչ-որ քաղաքական գործընթացների մեջ ներքաշեմ, ինչն ամենևին էլ այդպես չէ։ Ճիշտ հակառակը, ասացի, որ իմ ամբողջ կռիվն այն է, որ նման բան «Ազատությունն» է փորձել անել։ Ասացի, որ դեմ եմ երբ փորձում են երեխաներին, առավել ևս՝ զոհված հերոսներին ներքաշեն՝ առանց այն էլ շատ կեղտոտ և բոլորի համար ակնհայտ տականքություններին (խոսքը Մանվելի գողության մասին է) էմոցիոնալ ֆոն հաղորդելու և դրանով իսկ քաղաքական քարոզչություն անելու գործին։ Ասացի, որ հերոսներն իրենց բարձունքում են և ինքս մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ նրանց ծնողների ինչ-ինչ խոսքեր վերնագիր են դարձնում ու ակտիվ տարածում սոցիալական ցանցերում։

Տիկին Համեստի հետ հաշտվեցինք։ Նրա բողոքը շատ հիմնավոր է, և Աստված տա, որ այլևս երբեք ոչ մի հայ մայր չանցնի այն դժոխքով, որը տեսել են մեր հերոսների ծնողները։ Սա իսկապես ցավոտ թեմա է և, հուսով եմ, ինձ ճիշտ կհասկանան նաև մնացած բոլոր մարդիկ։ Անգամ ոչ ադեկվատության ահա այս շրջանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում