AM | RU
USD
EUR
RUB

«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել

 
 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում նախօրեին կատարված հատուկ գործողությունների արդյունքներով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրինությունը չարաշահումներ է թույլ տվել: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011, 2013 և 2017 թվականներին ճանապարհային ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության պետության կարիքների համար և երթևեկության նկատմամբ վերահսկողության համակարգեր գնելու և ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր է կնքվել: Ընկերությունը ստեղծել է արագության վերահսկման մշտադիտարկման համակարգ, որի գործարկման արդյունքում պետության գանձած գումարները ճանապարհային ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ»-ի միջև 30-70, 50-50 և 10-90 տոկոսային հարաբերակցությամբ:

Բացի այդ, 2017թ. կնքված պայմանագրով ճանապարհային ոստիկանությունը գանձած գումարների 10 տոկոսը մատուցվող ծառայությունների համար հատկացրել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը: Նույն պայմանագրով ճանապարհային ոստիկանությունը պարտավորվել է նաև ընկերությանն ամբողջությամբ հատուցել մատուցված ծառայությունների ծախսերը: Ըստ «Սեքյուրիթի Դրիմ»-ի ներկայացրած հաշվետվությունների՝ նախնական տվյալներով պարզվել է նաև, որ ստեղծված համակարգերի սպասարկումը իրականացնելու համար «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը պայմանագիր է կնքել «Էլիփս» ընկերության հետ՝ դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ:

Մասնավորապես, նախորդ տարի կնքված պայմանագրով 2017թ. փետրվարից 2018թ. հունիս կազմվել են փաստացի չմատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա կազմված կեղծ հաշվետվությունները ներկայացվել են ճանապարհային ոստիկանություն: Արդյունքում «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ:

Ոստիկանները տվյալներ ունեն, որ նույն եղանակով հափշտակություններ են կատարվել նաև նախկինում, որոնց հետևանքով պետությանը պատճառված ամբողջ վնասի չափը պարզելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում: Հարուցվել է քրեական գործ, հանգամանքները քննությամբ պարզվում են:

Լրահոս
Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր «Հայք» կուսակցությունը ցանկանում է Երևանը դարձնել արժեքների վերստեղծման կենտրոն «Լույս» դաշինքն իր ծրագրում նախատեսում է աղբը որպես երկրորդային հումք օգտագործել ԲՀԿ-ն Երևանի առաջնահերթ խնդիրները կլուծի քաղաքի բյուջեն եռապատկելով ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ հանձնաժողովում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ համայնքների գնդակոծման մասին Ռուսական Իլ-20-ը խոցվել է Սիրիայի ՀՕՊ-ի կողմից Անկախության օրվան նվիրված միջոցառումների ընթացքում մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ են լինելու Փհենյանում մեկնարկել են ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների բանակցությունները Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից «Ժողովուրդ». ԵԱՀԿ–ն սկսել է սահմանին տիրող իրավիճակի հետ կապված քննարկում իրականացնել «Հրապարակ». Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Օզմենի հարցով դիմել են Արագած Ախոյանին «168 Ժամ». Ալիևը նոր «գրոհ» է նախաձեռնում, ինչպես կարձագանքի ՀԱՊԿ-ը. Փորձագետ «Իրատես». Պաշտոնանկ կարվի ԿԳ նախարարը «Հրապարակ». Հանձնաժողովը հավակնում է դառնալ դատախազությո՞ւն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 18 Խուզարկություն «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում Թուրքիան ծանր զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի Իդլիբ քաղաք Պորոշենկոն Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի խզման հրամանագիր է ստորագրել Բակո Սահակյանը հրավիրել է ՊԲ զորահավաքային պատրաստության ուսումնավարժական հավաքների ընթացքին նվիրված խորհրդակցություն Իրաքը ՄԱԿ-ին տեղեկացնելու է Թուրքիայի կողմից Իրաքի օդային սահմանը խախտելու դեպքերի մասին ՄԻԵԴ-ն սկսել է Ադրբեջանից ստացված 34 նոր բողոքների ուսումնասիրությունը Հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մեկ անձ հրազենային վնասվածք է ստացել Մասիսի քաղաքապետն ազատ կարձակվի գրավի դիմաց Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին Վահան գյուղում բացվեց մանկական խաղահրապարակ Թուրքիան մտադիր Է ամրապնդել իր դիրքերը Իդլիբի տարածաշրջանում. Էրդողան Հեղափոխության, օրինականության և բովանդակության ճգնաժամի մասին ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը ձայնագրելու դեպքի քրեական գործով խուզարկություններ են կատարվում մի շարք հասցեներում. ՔԿ Պայթյուն Հրազդանում. բնակելի շենքի տակ հեռակառավարվող պայթուցիկ է տեղադրված եղել Խուզարկություն Yerevan.today-ի խմբագրությունում Ալեքսանդր Սարգսյան. «ՀՀ վարչապետին հորդորում եմ կոչ անել ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին` վերադառնալ օրինականության դաշտ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 17 Բաքուն պետք է հետաքրքրված լինի հնարավորինս շուտ բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ. ՀՀ վարչապետ Բակո Սահակյանն ընդունել է «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Էրդողանի կողմից Նիկոլ Փաշինյանին զանգահարելու մասին թուրքական լրատվամիջոցների տարածած լուրը Յուրի Խաչատուրովի զինակից ընկերները ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից պահանջում են հրապարակային ներողություն խնդրել Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր Երևանում նոր տիպի կառավարմանը սկիզբ դնելու նպատակով «Լույս» դաշինքը քարոզարշավ իրականացրեց Դավիթաշենում Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan