Կեսգիշերն անց հրավառություն իրականացրած օտարերկրացի ուսանողները հրավիրվել են ոստիկանություն

Կեսգիշերն անց հրավառություն իրականացրած օտարերկրացի ուսանողները հրավիրվել են ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի ոստիկանությունը հայտնաբերել է կեսգիշերն անց հրավառություն կազմակերպած օտարերկրացի ուսանողներին և հրավիրել ոստիկանության բաժանմունք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի լույս 21-ին, կեսգիշերից 15 րոպե անց, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել։ Կենտրոն է զանգահարել մի քաղաքացի ու հայտնել, որ Դավիթ Անհաղթի փողոցում հրավառություն է։ Քաղաքացու նշած վայր է մեկնել բաժնի հերթապահ խումբը։ Ձեռնարկված միջոցառումներով, կարճ ժամանակում հրավառություն կատարողները հայտնաբերվել և հրավիրվել են ոստիկանության բաժին։

Հրավառություն իրականացրած անձինք եղել են օտարերկրացի ուսանողներ: Նրանցից մեկը ոստիկաններին հայտնել է, որ ընկերոջ ծննդյան օրվա առթիվ հնդկական խորտկարանի դիմաց ինքն է հրավառություն կատարել։ Փաստի առթիվ իրականացվում է վարչական վարույթ։ Կազմվել է համապատասխան արձանագրություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում