Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ

Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայություն:

«Արմենպրես» լրատվական գործակալության տեղեկություններով Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված խուզարկությունից հետո Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ:

Գործակալությանը դեռևս չի հաջողվել կապ հաստատել ԱԱԾ լրատվական ծառայության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում