Ռուբեն Խլղաթյանը վաղաժամկետ դադարեցնում է Արմավիրի քաղաքապետի լիազորությունները

Ռուբեն Խլղաթյանը վաղաժամկետ դադարեցնում է Արմավիրի քաղաքապետի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, այնուհետև Արմավիրի նախաձեռնող խմբի անդամներին: Այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքը:

Նրանց հետ ունեցած հանդիպման ընթացքում մարզպետը քննարկել է վերջին շրջանում Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակը: Նա հորդորել է կողմերին ցուցաբերել փոխադարձ հարգանք և զսպվածություն, միևնույն ժամանակ չխախտել հասարակական կարգը:

Գագիկ Միրիջանյանը քաղաքապետի հետ քննարկել է նաև ներքաղաքային մի շարք հարցեր: Քննարկման արդյունքում Ռուբեն Խլղաթյանը հայտնել է մարզպետին իր սեփական դիմումի համաձայն քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում