«Ոսկու շուկա»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

«Ոսկու շուկա»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Hetq.am: Խորենացի փողոցում գործող ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում շուկայի դիմաց:

Նրանց պահանջը՝ տեղի վարձավճարի նվազումն է: Ասում են՝ հունվարից տեղի վճարները նախկին համեմատ 40 %-ով ավելացել է: Նրանց փոխանցմամբ՝ շուկայի տնօրենը լրատվամիջոցներով հայտնել է, որ վարձավճարները 20%-ով նվազեցրել են, սակայն աշխատակիցները պնդում են, որ իրենց զբաղեցրած տեղի գինը նույնն է մնացել:

Աշխատակիցները տեղի գների թանկացումը պայմանավորում են տարածքում կառուցվող նոր ոսկու շուկայով: Ասում են՝ տնօրենն ասել է՝ եթե նվազեցնեմ վարձավճարի չափը, ինչպես եմ կառուցելու նոր շուկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում