55 ուսանողների փոխադրող ավտոբուսն ընկել Է անդունդը

55 ուսանողների փոխադրող ավտոբուսն ընկել Է անդունդը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԻՆԻՍԻ, Times.am: Գվատեմալայում 55 ուսանողների փոխադրող ավտոբուսը, որոնք գնում Էին սպորտային մրցումների, 70-մետրանոց անդունդն Է ընկել Սան Մարկոս մունիցիպալիտետ ուղեւորության ժամանակ: Այդ մասին հայտնել Է Prensa Libre-ն:

Վթարի հետեւանքով զոհվել Է առնվազն ութ մարդ. յոթը մահացել են տեղում, եւս մեկը՝ հիվանդանոցում: 35 հոգու ծանր վնասվածքներով տեղափոխել են Սան Մարկոսի հոսպիտալ: Տեղում շարունակում են աշխատել փրկարարները: Հրատարակության տեղեկությունների համաձայն, վարորդը կորցրել Է մեքենայի կառավարումը, ինչից հետո ավտոբուսն ընկել Է զառիթափից: Ինչպես նշում Է micetimes.asia-ն, բացառված չԷ, որ արգելակների հետ կապված խնդիր Է ծագել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում