AM | RU
USD
EUR
RUB

Վալերի Օսիպյանն այս ամենն անում է իր հեղինակությունը բարձրացնելու համար, ուրիշ պատճառ չկա. «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիր

 
 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը պնդում է, որ ընկերությունը մաքուր է աշխատում, իսկ ընկերությունում ոստիկանության խուզարկությունները ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ինքնագործունեության արդյունք են։

«Ոստիկանությունն ասում է, որ գումարը ստացել ենք պետությունից, բայց չենք ծախսել, չենք սպասարկել արագաչափերի, տեսախցիկների աշխատանքը և շորթել։ Բայց չէ՞ որ համակարգը աշխատել է։ Հիմնարկը ծախսե՞լ է գումար աշխատավարձի, սպասարկման, սարքերի վերանորոգումների ու այլ խնդիրների համար, իհարկե ծախսել է։ Ի՞նչ է նշանակում չարաշահում է թույլ տվել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը։

Նրա խոսքով՝ իրենք 30 տարի աշխատում են համակարգում և աշխատում են «բացառապես մաքուր»։

«Բոլորը նորմալ աշխատում են, բոլորը՝ ինժեներ, արհեստավոր, ու հանկարծ դարձան հանցագործ։ Մենք օրինական աշխատել ու աշխատում ենք։ Կսպասենք, թող քննչականը տա գնահատականներ, հետո կանենք հայտարարություն։ Բա այդքան հե՞շտ է ընկերությանը վարկաբեկել», - նկատեց հիմնադիրը։

Հարցին, թե եթե իրենք մաքուր են աշխատում, ի՞նչ նպատակ է հետապնդում ոստիկանության հայտարարությունը, արդյոք ոստիկանությունն ինքնագործունեությամբ է զբաղված, Զաքարյանը պատասխանեց.

«Ես մոտավորապես հասկանում եմ՝ ինչ է կատարվում։ Սա կապում են Սաշիկի հետ, չնայած դա լրիվ անհիմն է։ Չկա ու չի կարա լինի նման բան։ Բացի այդ, այն օրը երբ վարչապետը գովեց ԱԱԾ ղեկավարին, ոստիկանապետը նեղվել է, որ չի աշխատել ու նման քայլեր է անում։ Էլի նման քայլեր կլինեն, էլի գործարարների կպատժեն, որ բոլորը թողնեն ստեղից գնան, վրաստաններում գործը դնեն»։

Մյուս հարցին, թե ոստիկանապետ Վալերի Օսիպյանը իր հեղինակությունը բարձրացնելու համա՞ր է այս ամենն անում, Զաքարյանը պատասխանեց. «Միայն։ Ուրիշ պատճառ չկա։ Հետո այս համակարգը շատերին դուր չի գալիս, կան մարդիկ, որոնք ուզում են խախտում անեն, չնկարվեն, չպատժվեն, շատերն ունեն ոստիկանի թուղթ, իրենք էլ են չէ՞ նկարվում։ Ոստիկանության այս գործողությունները բոլորի մոտ ուրախություն է առաջանում՝ տեսեք, պատժեցին, մինչդեռ այդ սարքերի նպատակը մարդու անվտանգությունն ապահովելն է»։

Անդրադառնալով Սաշիկ Սարգսյանի հետ կապին՝ Զաքարյանն ասաց, որ նրա հետ ընդհանրապես չի առնչվել ու հավելեց. «Դուք հիշում եք երևի, առաջին անգամ մեր ընկերության հետ Սաշիկի կապի մասին հայտարավեց՝ նշելով օդում պտտվող լուրերի համաձայն։ Հիմա մենք այն մարդիկ ենք, որ օդում շրջանառվող լուերին հի՞մք տանք։ Դա եղել է ընդդիմության համար նպատակ, որ Սերժ Սարգսյանին վարկաբեկեն, Սաշիկին վարկաբեկեն։

Որևէ հիմք նման պնդումների համար չկա։ Թող մի լուսանկար մի հեռախոսային խոսակցություն իմ ու Սաշիկի միջև հրապարակեն։ Ես նախկին նախագահի հետ շփվել եմ միայն գործարարների միությունով, անձամբ՝ ոչ մի անգամ։ Չունեմ ոչ մի հեռտախոսակապ. Չունեմ ոչ մի պատճառ կաշառք տալու։ Մենք շահել ենք մրցույթը, որովհետև էժան գին ենք առաջարկել ու շատերը նեղացել են։ Դե հիմա նեղացել են, թող ընգնեն ավտոյի տակ»։

Լրահոս
ՀՀ պաշտպանության նախարարը հարավարևմտյան սահմանագոտում քննարկել է առաջնագծի վերազինման շարունակականությունը Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր Հայաստանում անձրև և ամպրոպ է սպասվում 200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Բնապահպանն ահազանգում է Սևանա լճի մամռակալման վտանգի մասին «Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմում գտնվող վերահսկելի տարածքների լուսանկարներ է հրապարակել Դավիթ Տոնոյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին Հուլիսի 25-ից շոգը կվերադառնա. Երևանում օդի ջերմաստիճանը + 40-ի կհասնի Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին Արարատ Զուրաբյանը՝ քաղաքապետի թեկնածու Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի Երևանում դպրոցի նախկին տնօրենը 7.6 մլն դրամի յուրացում է կատարել. նա մասամբ հատուցել է պատճառված վնասը Ունենք բացառիկ հնարավորություն՝ բարձրացնելու հայ ազգի հեղինակությունը. Արարատ Միրզոյանն՝ ամերիկահայերին Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ «Խաղաղության վազք» -ն Արա Խաչադուրյանին Մարսելից Երևան է հասցրել Բաքուն կրկին հոսանքազրկվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Վայոց Ձորում այրվել է 105 հա խոտածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 բնակիչ և 60 զինծառայող ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով 125 մարդ Է զոհվել Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազային ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը Կառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու. Տիգրան Ավինյան Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի «Արարատյան ավտոկայանի» նախկին և ներկա տնօրենները պետությանը պատճառած վնասը վերականգնելու համար 30 մլն դրամ են փոխանցել Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ կարձակվի 1 մլրդ գրավի դիմաց Հայաստանն ակտիվորեն բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ Լարված մթնոլորտ Մրգաշեն համայնքում Պատրաստակամություն ենք հայտնում յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն ընձեռել որոշակի ժամանակ անցկացնել զինծառայողների միջավայրում Ես ամեն օր կոռուպցիոն բացահայտումների հետ կապված շոկի եմ ենթարկվում ու հրաժարվում եմ հավատալ. Նիկոլ Փաշինյան Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan