Մանվել Գրիգորյանի գործի շրջանակում պետք է բացառել անհանդուրժողականությունը. պաշտպան

Մանվել Գրիգորյանի գործի շրջանակում պետք է բացառել անհանդուրժողականությունը. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շուրջ ձևավորված հասարակաքաղաքական մթնոլորտը չի կարող բարենպաստ անդրադառնալ օբյեկտիվ քննության վրա: Լրագրողների հետ զրույցվում Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը, նշեց, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ հաշվեհարդար տեսնելն արդարադատություն չէ, ինքնադատաստան է:

«Այս քրեական գործի շրջանակում պետք է ուղղակի բացառել անհանդուրժողականությունը Մանվել Գրիգորյանի և նրա ընտանիքի ու մերձավորների նկատմամբ: Եթե Մանվել Գրիգորյանը կատարել է իրեն մեղսագրված արարքը , նա պետք է կրի իր արժանի պատիժը, սակայն մինչ այդ պետք է բացառել ցանկացած միջամտություն, որովհետև նման պայմաններում ուղղակի խոսք չի կարող գնալ արդարադատության մասին, այլ կարող է խոսք գնալ ձևական արդարադատության և ինքնադատաստանի մասին»,- ասաց Բաղդասարյանը:

Պաշտպանը Մանվել Գրիգորյանի հիվանդությունները հաշվի չառնելով նրանց արգելանքի տակ վերցնելը խոշտանգում է համարում:

«Պետական լիազոր մարմինները, առանց քննության առնելու անձի հիվանդությունները, վերցրել են արգելանքի տակ, որը միջազգային իրավանորմով դասվում է պետության կողմից կատարող անմարդկային ծանր հանցագործությունների թվին և կոչվում է անձի խոշտանգում: Տեղեկացնում եմ, որ Մանվել Գրիգորյանը ինքն է շահագրգռված, որպեսզի քննությունը գնա, որի արդյունքում բազմաթիվ հարցերի պատասխան կտրվի ինչպես ապօրինի զենքի, այնպես էլ 7 միլիոն դրամի յուրացման փաստով»,- նշեց Բաղդասարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում