Ազգային անվտանգությունը իրանց ամեն ինչով շատ շնորհքով ներխուժեց մեր բնակարան. Առաքել Մովսիսյան

Ազգային անվտանգությունը իրանց ամեն ինչով շատ շնորհքով ներխուժեց մեր բնակարան. Առաքել Մովսիսյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) երեկ հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն: Դրա մասին պաշտոնական հաղորդագրություն ԱԱԾ-ն դեռ չի հրապարակել, սակայն, ըստ ամենայնի, նա հարցաքննվել է անօրինական զենք պահելու կասկածանքով:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ա.Մովսիսյանն ասել է, որ տանը եղած զենքը օրինական է եղել, կան համապատասխան բոլոր փաստաթղթերը: Զենքը նա հանձնել է ԱԱԾ աշխատակիցներին:

«Օրենքի տառին համապատասխան տարան: Ազգային անվտանգությունը ներխուժեց իրանց ամեն ինչով մեր բնակարան: Ամբողջը օրենքի տառին համապատասխան ստուգեցին: Մի հատ անօրինական բան չեն արել, շատ շնորհքով ներխուժել են», – մասնավորապես ասել է Ա.Մովսիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում