Ձեր գործունեությունը լինելու է իմ ամենօրյա հսկողության տակ. Իշխան Սաղաթելյան

Ձեր գործունեությունը լինելու է իմ ամենօրյա հսկողության տակ.  Իշխան Սաղաթելյան

Ճամբարակի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում մարզպետը ծանոթացավ աշխատակազմի գործունեությանը և աշխատանքային բարվոք պայմաններին ապա նրանց փոխանցեց իր հանձնարարականը: «Ձեր ոլորտից չափազանց շատ են դժգոհությունները, ուստի ձեր գործունեությունը լինելու է իմ ամենօրյա հսկողության տակ: Եթե որևէ կոռուպցիոն դեպք, անօրինական գործողություն նկատվեց, ապա դրան կհետևի համարժեք քայլը: Յուրաքանչյուր օրինախախտ անձնապես է պատասխանատվություն կրելու: Դրա համար էլ հանձնարարում եմ՝ աշխատել բացառապես օրենքի տառին համապատասխան, միայն ու միայն արդարության սկզբունքը պահելով»,- ՍԱՏԳ աշխատակիցներին դիմեց Իշխան Սաղաթելյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում