Ալոն ու Մասիվցի Անդիկը ձերբակալվել են

Ալոն ու Մասիվցի Անդիկը ձերբակալվել են

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, 168.am:  Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում հունիսի 20-ին բերման ենթարկված թվով 30 «օրենքով գողերից» և քրեական հեղինակություններից ձերբակալվել են 2-ը՝ Ալո մականմամբ Ալեքսանդր Մակարյանը և Մասիվցի Անդիկ մականմամբ Անդրանիկ Հարությունյանը։

Այս մասին 168.am-ին հայտնեցին Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ ի պատասխան մեր հարցմանը, թե նրանցից ո՞վ է ազատ արձակվել, և բնակարանների խուզարկության ժամանակ հայտնաբերված զենք-զինամթերքն օրինակա՞ն է եղել, թե՞ ոչ, թմրամիջոցների ու այլ իրերի փորձաքննությունների արդյունքները ե՞րբ հայտնի կլինեն։

Տվյալ անձինք ձերբակալվել են թմրամիջոցների անօրինական շրջանառության կասկածանքով։ Մյուսները որպես վկա հարցաքննվել և ազատ են արձակվել։

«Նրանց բնակարանների խուզարկությամբ հայտնաբերված զենք-զինամթերքի օրինակությունը ստուգվում է, նշանակված են համապատասխան փորձաքննություններ։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշել են ոստիկանության ՀԿԼ վարչությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում