Ես Հայաստանի հավաքականի երկրպագուն եմ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Ես Հայաստանի հավաքականի երկրպագուն եմ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Ես Հայաստանի հավաքականի երկրպագուն եմ, և դա իմ ամենասիրելի թիմն է, «Мир» հեռուստաընկերությանը տված հարցարզույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողի հարցին, թե Աշխարհի առաջնությունում ո՞ր հավաքականին է երկրպագում, ի պատասխան Փաշինյանն ասել է, որ ժամանակ չունի և չի հետևում առաջնության խաղերին։

«Երբեմն հետաքրքրվում եմ, թե որ խաղը ինչ արդյունքներով ավարտվեց։ Առաջին խաղը, որին հետևեցի Մոսկվայում, շատ հետաքրքիր էր, և ես տպավորված էի Ռուսաստանի հավաքականի խաղի արդյունքներով», – նկատել է Փաշինյանը։

Նշենք, որ Փաշինյանը ներկա էր գտնվել Ռուսաստան-Սաուդյան Արաբիա խաղին, որն ավարտվել էր 5։0 հաշվով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում