ՊՆ-ում անցկացվել է «Ընտանիքը որպես պետության ամրապնդման հենք» թեմայով կոնֆերանս

ՊՆ-ում անցկացվել է «Ընտանիքը որպես պետության ամրապնդման հենք» թեմայով կոնֆերանս

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում հունիսի 22-ին անցկացվել է «Ընտանիքը՝ որպես պետության ամրապնդման հենք» թեմայով կոնֆերանս:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կոնֆերանսին մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետեր և բարձրաստիճան սպաներ, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, բարձրագույն ուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի մասնակիցները իրենց զեկույցներում արժևորել են հայ ընտանիքը՝ որպես բարձր բարոյական արժեքներ կրող, հավատքը պահպանող և հայրենիքի պաշտպանի արժեհամակարգի ձևավորման կարևոր միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում