Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից

Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի ավագ Լիոնել Մեսին կարող է Մունդիալից հետո ավարտել կարիերան հավաքականում:

Հնարավոր է Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո Արգենտինայի ազգային հավաքականի կազմում ելույթներն ավարտեն Էվեր Բանեգան, Սերխիո Ագուերոն, Լուկաս Բիլիան, Անխել դի Մարիան, Մարկոս Ռոխոն ու Խավիեր Մասկերանոն: Հավաքականում ելույթները կարող են ավարտել նաև Լիոնել Մեսին և Գոնսալո Իգուաինը:

Դեռևս 2016 թվականին, երբ Արգենտինան Կոպա Ամերիկայի եզրափակչում պարտվեց Չիլիի ընտրանուն, Մեսին 7 ամսով հեռացավ հավաքականից, այնուհետև կրկին վերսկսեց ելույթներն ազգային ընտրանու կազմում՝ օգնելով Արգենտինային 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում