Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի

Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՒՍԻ, Times.am: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 22-ին այցելել է ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտի։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մարտական դիրքերում նախարարը հանդիպել է զորամիավորման հրամանատարության հետ, ծանոթացել օպերատիվ իրավիճակին, մարտական ծառայության առանձնահատկություններին, սննդի ապահովման խնդիրներին և տվել համապատասխան հանձնարարականներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում