Ոստիկանության պետը ներկայացրել է Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին ու տեղակալին

Ոստիկանության պետը ներկայացրել է Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին ու տեղակալին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հունիսի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանին ու վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության և տեղեկատվության հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմին շնորհակալություն է հայտնել մինչ այժմ կատարած աշխատանքի և բարեխիղճ ծառայության համար:

Ոստիկանության պետը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ ղեկավարների գլխավորությամբ ավելի կբարձրանա ծառայության որակը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արտակ Պողոսյանն ու տեղակալ Գարիկ Ղուկասյանն իրենց շնորհակալական խոսքերում հավաստիացրել են, որ իրենք, և ստորաբաժանումն առհասարակ, կանեն ամեն ինչ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում