ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ կորած Հայկ Հարությունյանին նկատել են Աբովյանում

ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ կորած Հայկ Հարությունյանին նկատել են Աբովյանում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը հունիսի 22-ին՝ ժամը 21:58-ին, տեղեկություն է ստացվել, որ կորած 14-ամյա երեխան՝Հայկ Հարությունյանը, ենթադրաբար նկատվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին կինոյի տան մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Նախարարությունը խոստանում է հաղորդել լրացուցիչ տեղեկություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում