«Ժողովուրդ». Ով ինչքան մեղքի բաժին ունի ապրիլյան քառօրյայի ժամանակ զինվորին ուղղված օգնությունը տեղ չհասնելու գործում

«Ժողովուրդ». Ով ինչքան մեղքի բաժին ունի ապրիլյան քառօրյայի ժամանակ զինվորին ուղղված օգնությունը տեղ չհասնելու գործում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զինվորներին հասցեագրված օգնությունների հափշտակությունների վերաբերյալ բացահայտումներից հետո ստուգումներ են անցկացվել Պաշտպանության նախարարությունում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՊՆ-ում փորձել են պարզել, թե 2016 և 2017 թվականներին որքան օգնություն է ցուցաբերվել ԵԿՄ-ին: Ու բացահայտվել է, որ 2017թ. գումարը կազմել է մոտ 30 մլն դրամ, իսկ ահա 2016 թ. ապրիլյան իրադարձություններին ԵԿՄ-ին տրված օգնության չափը կազմել է 26 մլն դրամ:

ՊՆ-ում նաև փորձ է արվել պարզելու, թե իրականում որքանով ՊՆ-ն ունի իր մեղքի բաժինը, որ զինվորին ուղարկած օգնությունը տեղ չի հասել կամ եթե հասել է, ապա արդյոք նպատակային է օգտագործվել: Ու պարզվել է, որ այդ օրերին զինվորների համար նախատեսված օգնությունն առաջնագիծ հասցնելու հարցերը համակարգել է ոչ թե ՊՆ-ն, այլ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: ԱԻՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` տեղեկացրել են, որ իրենք օգնությունը տարել են Արցախ` բաշխելով գնդերում, որոնք օգնության կարիք են ունեցել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում