Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել

Զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին տեղեկությունը հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Մահվան հանգամանքների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Հովհաննիսյանը խոստանում է մանրամասները ներկայացնել պաշտոնական հաղորդագրության տեսքով:

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը: Մանրամասները համապատասխան կարգով»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում