Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն Աբովյանում ավարտվել են անարդյունք

Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն Աբովյանում ավարտվել են անարդյունք

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կորած 14-ամյա երեխայի՝ Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք: 

Հունիսի 22-ին՝ ժամը 21:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ կորած երեխան նկատվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին կինոյի տան մոտակայքում:

Որոնողական աշխատանքներն իրականացվել են Աբովյան քաղաքի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ միկրոշրջաններում, Երևանյան փողոցից մինչև Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհ, Երևանյան փողոցից դեպի Սարալանջ փողոց, Հատիսի – Ռոսիայի – Նաիրյան – Օգոստոսի 23 – Երիտասարդական – Հանրապետության փողոցներում, Աբովյան – Արզնի խճուղու մինչև 3-րդ կմ, բոլոր դպրոցների և մանկապարտեզների մոտակայքերում:

Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են կասկածվող վայրերի տեսախցիկների տեսագրությունների դիտում: Որոնողական աշխատանքներում ներգրավված են ՀՀ ԱԻՆ ՓԾ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 29 փրկարար, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ոստիկանության 8 աշխատակից և 40 կամավոր:

Ժամը 03:30-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում