ԱԱԾ լրատվականը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Տարոն Մարգարյանի տանը ստուգումներ անցկացնելու մասին լուրը

ԱԱԾ լրատվականը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Տարոն Մարգարյանի տանը ստուգումներ անցկացնելու մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, 168.am: ԱԱԾ լրատվության վարչության պետ Սամսոն Գալստյանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տանը ԱԱԾ-ի կողմից գործողությունների իրականացման մասին։

«Քաղաքապետարանի Երևան հիմնադրամի գործով նախաքննությունը շարունակվում է, բայց Տարոն Մարգարյանի տանը ԱԱԾ գործողությունների մասին տեղեկություն ես չունեմ»,- 168.am-ին ասաց Ս.Գալստյանը։

Տեղեկությունը չհաստատեց և չհերքեց նաև քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։

«Նման տեղեկատվություն չունեմ»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում