Ասկերանում հայտնաբերվել է «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոյի ավելի քան 200 դատարկ տարա

Ասկերանում հայտնաբերվել է «Զինվորի  բաժին» գրառմամբ  պահածոյի ավելի քան 200 դատարկ տարա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության և ԱԱԾ Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները հունիսի 21-ին համատեղ իրականացված ստուգման արդյունքում Ասկերան քաղաքի «Միրզաջան» կոչվող տեղամասից հայտնաբերել են «Զինվորի բաժին» գրառմամբ 25 հատ մսի և 229 հատ տարբեր տեսակի պահածոների դատարկ տարաներ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նշված տարածքում հայտնաբերվել են նաև 8 հատ ստվարաթղթե տուփ՝ «Գյումրու թիվ 20 դպրոց գուլպաներ», «Գյումրին Ձեզ հետ է», «Հայ զինվորին», «Պատիվ Հայ զինվորի», «Զինվորի բաժին» գրառումներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում