Բնակիչը ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է տան տանիքում գտած զինամթերքը

Բնակիչը ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է տան տանիքում գտած զինամթերքը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արշալույս գյուղի մի բնակիչ հունիսի 22-ին ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հանձնել 2 ինքնաձիգ, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 89 փամփուշտ, մեկ ցինկ՝ փակ վիճակում 5.45 մմ տ/չ փամփուշտներ, մեկ տրոտիլ՝ իր պայթուցիչով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Քաղաքացին հայտարարել է, որ հայտնաբերել է իր տան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ, և դրանք պատկանել են իր հանգուցյալ հորը, ով 1989-1994թթ մասնակցել է ԼՂՀ ազատագրական մարտերին և մահացել է 2011 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում